Armenian text to speach

Իրանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր նոր հարվածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից ԱՄՆ-Իրան հուշագրով ստանձնած պարտավորությունները չկատարելը և Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր նոր հարվածները բացասական ազդեցություն կունենան երկու կողմերի միջև երկխոսության վրա։

«Բնականաբար, ԱՄՆ-ի կողմից հուշագրով ստանձնած պարտավորությունների չկատարումը բացասաբար կանդրադառնա բանակցային գործընթացի վրա. մենք որևէ գործողություն անպատասխան չենք թողնի. ինչպես ցույց են տվել Իրանի զինված ուժերը, ագրեսիայի ցանկացած ակտ անհապաղ պատասխան կստանա», – ասել է Բաղային՝ մեկնաբանելով շաբաթավերջին Իրանի վրա ԱՄՆ հարվածների հնարավոր ազդեցությունը։

Նա նշել է, որ Իրանի վրա նոր հարձակումները կհամարվեն չհարձակման մասին հուշագրի առաջին կետի խախտում, ինչը կբարդացնի վերջնական համաձայնության հասնելուն ուղղված բանակցային գործընթացը։




Լրահոս