Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին արձագանքել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի այն մեկնաբանություններին, որ իրենք երբեք թույլ չեն տա Թեհրանին միջուկային զենք ունենալ: «՝ Արաղչին X-ում գրել է, որ Իրանի դեմ սպառնալիքները հզոր պատասխանի կարժանանան:
«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի պայմանները լիովին հստակ են և հրապարակային բոլորի համար։ ԱՄՆ նախագահը հանձն է առել, որ ԱՄՆ-ն կլռեցնի Թել Ավիվում գտնվող իր «ընտանի կենդանիներին»։ Եթե նրանք անտեսեն իրենց «տիրոջը», Իրանը դաս կտա նրանց։ Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կստանա անհապաղ և հզոր պատասխան», – գրել է Արաղչին:
Նա գրառմանը կից ներկայացրել է Իսրայել Կացի խոսքերը, որը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իրենց թիրախի տակ է: Կացն իրանցիներին նկարագրել է որպես «լավ վաճառականներ», որոնք փորձում են զիջումներ ստանալ բանակցություններում: Իսրայելի պաշտպանության նախարարը շեշտել է, որ երկիրը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք արտադրի, և եթե դա տեղի ունենա համաձայնության միջոցով, ապա «շատ ավելի լավ»:




























