Armenian text to speach

Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆասթ Բանկի աջակցությամբ և «Բարդերի» ակումբի նախաձեռնությամբ օրերս մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնը։ Երիտասարդական միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբել հեղինակային երգի կատարողների  Հայաստանի տարբեր մարզերից։

«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանի խոսքով՝ մրցույթ-փառատոնը երիտասարդ ստեղծագործողներին ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս․ «Ֆասթ Բանկի հետ համագործակցությունն արդեն հինգ տարի է։ Այն կարևոր աշխատանքը, որ մենք հիմա անում ենք շնորհիվ Ֆասթ Բանկի, հնարավորություն է տալիս երիտասարդներին ինտեգրվելու, հնարավորություն է տալիս երիտասարդներին խրախուսելու և նրանց բեմական կյանքը զարգացնելու», – ասել է նա։

 «Հուսո առագաստ»  հեղինակային երգի 12-րդ միջազգային փառատոնի նախընտրական փուլին  հաջորդելու է եռօրյա ստեղծագործական  հավաք Սևանում։ Մրցույթի լավագույն տասնյակը «Բարդերի» ակումբի անդամների և արտասահմանից հրավիրված հյուրերի հետ կմասնակցի գալա-համերգին։

«Փառատոնն անցկացնում է բազմաթիվ համերգներ ողջ տարվա ընթացքում, և մենք ներգրավում ենք ադ երիտասարդներին այս համերգների մեջ, որպեսզի մեր ունկընդիրը մեր կողքին տեսնի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին», – ասել է երգահան, մրցույթի ժյուրիի նախագահ Էդուարդ Զորիկյանը՝ ընդգծելով նոր սերնդին հարթակ տրամադրելու կարևորությունը։

Ֆասթ Բանկը շարունակում է գործուն աջակցություն տրամադրել մշակութային և երիտասարդական նախաձեռնություններին՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտի զարգացմանը։ 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ (Գ)




Լրահոս