Armenian text to speach

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող 44-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողի վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալն իրացվեց Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ։

Հուլիսի 1-ին՝ առավոտյան ժամը 7:30-ին, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում իրավապահները հայտնաբերեցին նույն գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդուն, որն այս տարվա մայիսի 21-ից հետախուզվում էր իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար, խափանման միջոցը՝ կալանք։

Նույն օրը նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։




Լրահոս