Մամուլի ազատության մակարդակն ընկել է. Freedom House

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլի ազատության մակարդակը հասել է վերջին տասնամյակում մինիմալ մակարդակին, ընդ որում, նվազումը գրանցվում է նաև այն երկրներում, որոնք ավելի վաղ որոշակի առաջընթաց են ունեցել:

Նման եզրակացության է եկել Վաշինգտոնի Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը:

Կազմակերպության ամենամյա հաշվետվության մեջ գնահատվում է իրավիճակը 197 երկրներում:

Հաշվետվության հեղինակների կարծիքով՝ ամենաանմխիթար վիճակը Հյուսիսային Կորեայում է: Փաստաթղթում նշվում է, որ տարածաշրջաններից ամենավատ վիճակը Եվրասիայում է, ուր չկա ոչ մի երկիր, որի ԶԼՄ-ները կարելի է ազատ համարել:

Որպես օրինակ, հեղինակները նշում են լրագողների բանտարկությունները և ծեծը Ռուսաստանում, ինչպես նաև՝ այդ մասնագիտության ներկայացուցիչների վրա հարձակումներն Ուկրաինայում: Նախագծի տնօրեն Կարին Կարլկարն «Ամերիկայի ձայնին» հայտնել է, որ 2013-ին երկրագնդի բնակիչներից միայն ամեն վեցերորդն է մուտք ունեցել դեպի «ազատ» լրատվամիջոցներ:

Հիշեցնենք, որ մամուլի ազատության մակարդակով՝ Հայաստանը աշխարհի 197 պետությունների շարքում 134-րդն է:




Լրահոս