Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գևորգ Դանիելյանի որդին պատգամավորական մանդատ կստանա. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի որդին ևս առաջիկայում պատգամավորական մանդատ կստանա։

Մեր տեղեկություններով՝ Գևորգ Դանիելյանի որդին՝ Արթուր Դանիելյանը, ընդգրկված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորական ցուցակում։ Նա ցուցակի 20-րդ՝ անցողիկ հորիզոնականում է և առաջիկայում կստանձնի պատգամավորական մանդատը՝ խորհրդարանում աշխատանք սկսելու նպատակով։

Հիշեցնենք, որ երեկ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ իրենք վերցնելու են պատգամավորական մանդատները ու խորհրդարանում կշարունակեն իրենց պայքարը:

«Մանդատը տոմս է դեպի կալանավայր»,- հայտարարեց Նարեկ Կարապետյանը:
«Մանդատը մեզ ի՞նչ է տալիս, ինձ ի՞նչ է տալիս, իմ ընկերներին ի՞նչ է տալիս, բացի պայքարից, բացի պրոբլեմներից, բարդ, ամենաբարդ, ամենամեծ ճնշումով պրոբլեմներից»,-ասել է Կարապետյանը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս