Տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակությունը դուրս է եկել տնից և օդ կրակել։
Մեզ հայտնի դարձավ, որ Արտյոմ Վալերիկի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված և «քրեական հեղինակություն» համարվող անձ, անտեսել է իր նկատմամբ ընտրված «տնային կալանք» խափանման միջոցի պայմանները։
Ըստ մեղադրանքի՝ 2026 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, նա հանդիպել է մի խումբ անձանց հետ։ Վեճի քննարկման ընթացքում սկսվել է վիճաբանություն և ծեծկռտուք, հնչել են հայհոյանքներ, ինչի հետևանքով խախտվել է շենքի բնակիչների անդորրը։
Վիճաբանության ժամանակ Արտյոմ Հարությունյանն իր կողմից ապօրինի պահվող զենքից կրակոցներ է արձակել դեպի երկինք։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Գործը գտնվում է դատարանում։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























