Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։
Ավելի վաղ նա հայտնել էր 14 մահվան և 78 վիրավորի մասին։
«Հուլիսի 8-9-ը երկրի վեց քաղաքների վրա ավիահարվածների ժամանակ վիրավորվել է 115 մարդ, այդ թվում՝ երկու կին։ Կատարվել է տասնչորս վիրահատություն, 102 մարդ ստացել է բժշկական օգնություն և դուրս է գրվել։ Ցավոք, մահացել է 17 հայրենակից, այդ թվում՝ մեկ կին», – գրել է նա X սոցիալական ցանցում։




























