ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման պատճառով։
Մասնավորապես, միջոցառումներն ուղղված են ֆինանսիստ Ալի Անսարիի դեմ։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ նա յուրացրել է պետական միջոցները, դրանք օգտագործել Իրանի սահմաններից դուրս՝ ի շահ իրանցի ղեկավարների։
Բացի դրանից՝ պատժամիջոցների տակ է հայտնվել իրանական տարադրամի փոխանակման մի քանի ընկերություն:
























































































