Իրանը պնդում է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների վրա իր հարձակումները չեն համարվում հարձակումներ այն երկրների վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Իրանը չի հարձակվել տարածաշրջանի որևէ երկրի վրա և չի հարձակվում. մենք պետք է օգտագործենք հստակ լեզու։ Իրանի պաշտպանական հարվածները ուղղված էին բացառապես այն բազաներին, դիրքերին և ենթակառուցվածքներին, որոնք Միացյալ Նահանգներն օգտագործում էր Իրանին հարձակվելու համար», – ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։




























