Armenian text to speach

Մխիթար Հայրապետյանի հետ կհեռանա նաև նրա տեղակալը. ո՞վ է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ նախարարաությունից կհեռանա նաև նրա տեղակալը` Գևորգ Մելիքսեթյանը:

ArmLur.am-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ Հայրապետյանի ամենավստահելի մարդկանցից է Մելիքսեթյանը, ով Հայրապետյանի որոշումից անմիջապես հետո հայտարարել է, որ ինքը ևս հրաժարական կտա:

Նշենք, որ գրել էինք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի միջև վերջին շրջանում լուրջ տարաձայնություններ են առաջացել։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը դժգոհություն է հայտնել նախարարից՝ կապված IMEI միասնական համակարգի ներդրման նախաձեռնության հետ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս