Armenian text to speach

Եթե պրոբացիայի ուղեկցությամբ լինի, չեմ մասնակցելու օգոստոսի 2-ի ԱԺ նիստին․ Արթուր Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե պրոբացիայի ուղեկցությամբ լինի, չեմ մասնակցելու օգոստոսի 2-ի ԱԺ նիստին, այս մասին լրագրողներին ասել է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, ում տնային կալանքի ժամկետն այսօր դատարանը երկարացրել է։

«Արդեն վեց ամիս է՝ նույն պատգամավորն եմ․ ի՞նչ փոխվեց․․․ փոխվեց դատավորի սկզբունքը։ Դա ընդամենը ծաղրուծանակություն է։ Եթե օրենքով խափանման միջոց տնային կալանքը վերացնեն, ապա կմասնակցեմ, եթե չէ, ապա չեմ մասնակցի»,– նշել է նա։

Նշենք, որ նրա տնային կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 8-ին։ Դատավորը նիստի ընթացքում հայտարարեց, որ, պաշտպանների միջնորդության դեպքում՝ դատավորի թույլտվությամբ, Արթուր Սարգսյանը կկարողանա մասնակցել օգոստոսի 2-ին նորընտիր ԱԺ-ի առաջին նիստին։

Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները, այդ թվում՝ Արթուր Սարգսյանը մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչություն պլանավորելու և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մեջ։




Լրահոս