Մայր տաճարում հավաքվածներին ուղղված իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ իշխանությունների, ինչպես նաև իշխանական կառույցների կողմից համապատասխան քայլեր են իրականացվում եկեղեցու հեղինակությունը նվազեցնելու, նրա ինքնավարությունը սահմանափակելու և եկեղեցին սեփական կամքին ենթարկեցնելու նպատակով։
Նա նաև նշել է, որ այդ քայլերն ուղղված են քաղաքական ժամանակավոր նպատակահարմարություններին ընդառաջ ազգային ինքնության ընկալումը, ինչպես նաև սրբազան ու նվիրական խորհրդանիշներն ու հիշատակները ձևափոխելուն։
Հիշեցնենք, որ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական առաջին նիստին դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել, հրաժարվել գործը քննել:
























































































