ԶԻՆՎՈՐԻ ԱՉՔԸ ՀԱՆԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 14-ին  ԼՂՀ N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանն իր կողմից տրված հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու պատճառով զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով, մեկ անգամ իր ձեռքին գտնվող երկաթյա շղթայով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքին` ջնջխելով վերջինիս  աջ աչքը:  Մալայանի կենտրոնում զինվորի աչքը հեռացրել են: Վիրահատված 18-ամյա Նարեկը դեռ տեղյակ չէ, որ կուրացել է, նա հույս ունի, թե կբուժվի: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:




Լրահոս