Ավելի լավ է պատերազմն ավարտել հենց այսօր, քանի դեռ մենք գտնվում ենք ուժի և արժանապատվության դիրքում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Թեհրանի նկատմամբ կկիրառի պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները՝ միաժամանակ ակնարկելով, որ տնտեսական ճնշումն ուժեղացնելու ծրագրերը նշանակում են, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի լայնածավալ ռազմական հարձակումները մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, չեն վերսկսվի։




























