Armenian text to speach

ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցները ՄԱԿ-ի անկախ անդամ պետությունների վրա ԱՄՆ արտատարածքային ինքնիշխանություն պարտադրելու փորձ են․ Բաղայի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային դատապարտել է Թեհրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները՝ նշելով, որ դրանք ՄԱԿ-ի անկախ անդամ պետությունների վրա ԱՄՆ արտատարածքային ինքնիշխանություն պարտադրելու փորձ են։

«Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի հայտարարությունը շատ ավելին է, քան մեկ պետության դեմ անօրինական «տնտեսական պատերազմի» շարունակությունը։ Դա ՄԱԿ-ի յուրաքանչյուր անկախ անդամ պետության նկատմամբ արտատարածքային ինքնիշխանության հաստատում է»,-գրել է Բաղային X սոցիալական ցանցում։

Ըստ նրա, ոչ մի պետություն չի կարող օրինական կերպով ստիպել իր իրավասության տակ գտնվող օտարերկրյա բանկերին, բիզնեսներին և օդանավակայաններին հրաժարվել երրորդ երկրի հետ օրինական առևտուրից։ Նա հավելել է, որ նման երկրորդական պատժամիջոցները որևէ հիմք չունեն միջազգային իրավունքում։




Լրահոս