Armenian text to speach

Երբ բանակում՝ բաղնիքում, ինչ-որ բան ընկնում է, ձեռք տալ չի կարելի. հեղինակը ես չեմ, և պետք է արմատախիլ անել սա. Պապիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երբ բանակում՝ բաղնիքում, ինչ-որ բան ընկնում է, դրան ձեռք տալ չի կարելի, ես չեմ դրա հեղինակը, կամ որ մարտական դիրքում քնեց զինվորը, այլևս նրան դիպչել չի կարելի, ես չեմ դրա հեղինակը»:

 

Այս մասին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով բանակում առկա խնդիրների մասին:

 

«Հեղինակը ես չեմ, բայց ես պատասխանատու եմ, որ դա արմատախիլ անենք, ես չեմ նահանջելու, գնալու եմ դրանք արմատախիլ անելու հետևից»,- նշել է նա:

 

Պապիկյանը հավելել է, որ մահերի համար պաշտպանության նախարարին մեղադրելը նորություն է համարում:

 

«Իհարկե, ես միշտ հեռու եմ եղել մտքից, որ մենք էս հարցին պիտի նայենք վիճակագրության ձևով, բայց կյանքը, անցյալը, բանակի պատմությունը որոշակի վիճակագրություն են ենթադրում։ ՀՀ բանակի պատմության ողջ ընթացքում սպանության, ինքնասպանության դեպքեր եղել են մշտապես»,- նշել է նա։




Լրահոս