ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է նաև անձնագրերի և նույնականացման քարտերի գործընթացից և ասել, որ ամբողջովին կգործարկվի կենսաչափական համակարգը նոյեմբերի 1-ից.
«Այդ օրանից քաղաքացիներին կկարողանանք գրանցել՝ բիոմետրիկ անձնագրերի տրամադրման համար։ Բազմաթիվ գրասենյակներ ենք ունենալու թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Երևանի 2 մոլերում ենք ունենալու նաև գրասենյակներ, որոնք նոր մշակույթ կբերեն հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից։ Նոյեմբերի 1-ից այդ գրասենյակները պատշաճ գործարկման ենթական կլինեն»




























