ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել պաշտոնատար անձանց ունեցվածքները և դրանք ներկայացնել հանրությանը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գոհար Գրիգորյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը։
Գոհար Գրիգորյանը դատավորի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի նոյեմբերի 14-ին։
Անշարժ գույք
2025 թվականի հայտարարագրում Գոհար Գրիգորյանի անունով սեփականության իրավունքով անշարժ գույք նշված չէ։ Սակայն հայտարարագրից պարզ է դառնում, որ նա հաշվետու տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանում գտնվող բնակարանի ։
Հայտարարագրում նաև նշված է, որ բնակարանի նկատմամբ Գրիգորյանը փաստացի տիրապետում կամ օգտվում է, սակայն դրա սեփականատիրոջ տվյալները պաշտպանված են։
Միաժամանակ, դատավորի 2025 թվականի հայտարարագրում արձանագրված է 11 մլն 980 հազար դրամի ծախս՝ անշարժ գույքի վերանորոգման համար։
Գոհար Գրիգորյանը հայտարարագրել է 2020 թվականի արտադրության Mazda մակնիշի մարդատար ավտոմեքենա։ Ավտոմեքենան նա ձեռք է բերել 2022 թվականի մարտի 24-ին՝ գնման եղանակով։
Եկամուտ
2025 թվականին դատավոր Գոհար Գրիգորյանի հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 23 մլն 542 հազար 683 դրամ։
Դրանից 12 մլն 926 հազար 300 դրամը եղել է աշխատանքի վարձատրություն՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի՝ Դատական դեպարտամենտի կողմից։
Երևանի պետական համալսարանից աշխատանքի վարձատրության տեսքով նա ստացել է ևս 681 հազար 604 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության նոտարական պալատից՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրից ստացված 87 հազար դրամ եկամուտ։
Բացի այդ, Գոհար Գրիգորյանը 2025 թվականին ստացել է 900 հազար 432 դրամ եկամտային հարկի վերադարձ։
Նրա հայտարարագրում առանձին նշված են նաև ստացված վարկերը՝ «Ամերիաբանկից»՝ 5 մլն 828 հազար 547 դրամ, «ՎՏԲ-Հայաստան բանկից»՝ 1 մլն 890 հազար դրամ և 817 հազար 800 դրամ, իսկ «Ինեկոբանկից»՝ 411 հազար դրամ։
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Գոհար Գրիգորյանի վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 39 մլն 178 հազար 422 դրամ։
Վարկի մեծ մասը կապված է անշարժ գույքի գմնա հետ։
Դրամական միջոցներ
Դատավորի բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում փոփոխվել են։ Տարվա սկզբում չորս բանկային հաշիվներում առկա է եղել համապատասխանաբար 0 դրամ, 72 հազար 29.6 դրամ, 138 հազար 807.17 դրամ և 500 հազար 652.7 դրամ, իսկ տարեվերջին՝ 207 հազար 142 դրամ, 72 հազար 29.6 դրամ, 23 հազար 328 դրամ և 44 հազար 342 դրամ։
Բացի այդ, տարվա սկզբում և վերջում նրա բանկային ավանդներից մեկում առկա է եղել 2 մլն դրամ, որը տարվա վերջում զրոյական է դարձել, իսկ մյուս ավանդում տարվա սկզբի 5 հազար դոլարի փոխարեն տարեվերջին առկա է եղել 5 հազար 152 դրամ։
Գոհար Գրիգորյանը նաև հայտարարագրել է 700 դոլար և 1 մլն 200 հազար դրամ կանխիկ դրամական միջոցներ, որոնք տարվա ընթացքում չեն փոփոխվել։
Այսպիսով, հայտարարագրից երևում է, որ 2025 թվականին դատավոր Գոհար Գրիգորյանը ունեցել է 23 մլն 542 հազար 683 դրամ ընդհանուր եկամուտ, 11 մլն 980 հազար դրամի վերանորոգման ծախս, 2020 թվականի Mazda, ինչպես նաև տարեվերջի դրությամբ՝ 39 մլն 178 հազար 422 դրամի վարկային պարտավորություններ։
Սոնա Գրիգորյան




























