Իրանը հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի շահերը ներկայացնող բոլոր ռազմաբազաներին ու օբյեկտներին, եթե ԱՄՆ-ն որոշի դարձյալ հարձակվել ԻԻՀ-ի վրա։ Այս մասին, ինչպես փոխանցում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը, ասված է Իրանի ԶՈւ «Խաթամ օլ-Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարության մեջ։
«Մենք նախազգուշացնում ենք` եթե ԱՄՆ-ն սխալ թույլ տա իսլամական Իրանի դեմ, տարածաշրջանում այդ երկրի բոլոր ռազմաբազաներն ու շահերը առանց որևէ սահմանափակման ու կասկածի կդառնան անընդհատ ու ցավոտ հարվածների թիրախ»,-նշված է հայտարարության մեջ։
Կենտրոնական շտաբը նաև նախազգուշացրել է Մերձավոր Արևելքի երկրներին՝ ընդգծելով, որ եթե նրանք միանան ԱՄՆ ագրեսիային, չեն կարող Իրանի զինված ուժերից զսպվածություն ակնկալել իրենց նկատմամբ։




























