Սեպտեմբերի 25-ին մեկնարկում են Ազգերի լիգայի խաղերը, իսկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցաշարում առաջին հանդիպումն անցկացնելու է սեփական հարկի տակ՝ ընդունելով Լատվիայի ազգային հավաքականին։
Ինչպե՞ս է Հայաստանի հավաքականը պատրաստվում առաջիկա մրցաշարին, ի՞նչ մարտավարություն է մշակել գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ի՞նչ ակնկալիքներ ունի հավաքականից և ինչպիսի՞ խնդիրներ ունի այսօր հայկական ֆուտբոլը։
Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Մարզիչը անդրադարձել է հավաքականի ներկայիս կազմին, ֆուտբոլիստների վնասվածքներին ու խաղային պրակտիկայի խնդրին՝ նշելով, որ թիմում կան 8 վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ, իսկ ևս 5-ը բավարար խաղային պրակտիկա չունեն։
Մելիքյանը խոսել է նաև ազգային հավաքականի նկատմամբ ֆուտբոլիստների վերաբերմունքի, հայկական ֆուտբոլում առկա համակարգային խնդիրների և անհրաժեշտ ներդրումների մասին։
«Հիասթափված եմ, որ ազգային հավաքականում չեն ցանկանում խաղալ», — նշել է Մելիքյանը՝ անդրադառնալով հավաքականի հետ կապված իրավիճակին։
Գլխավոր մարզիչը կարևորել է նաև հայկական ֆուտբոլի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը՝ ընդգծելով, որ առանց համապատասխան ենթակառուցվածքների, ներդրումների և զարգացման պայմանների դժվար է ակնկալել կայուն առաջընթաց։
Ազգերի լիգայի մեկնարկից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է նաև թիմի մարտավարական պատրաստության, առաջիկա հանդիպումների և մրցաշարից ունեցած ակնկալիքների մասին։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























