Ուզբեկստանում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում մեկ օրվա հանգստից հետո սեպտեմբերի 24-ին տեղի կունենա 7-րդ տուրը։
Հայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ։
Հայ շախմատիստուհիները նախորդ խաղափուլերում հաղթել են Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1), Խորվաթիային (4:0), պարտվել Ղազախստանին (1:3), հաղթել Պերուին (3:1) եւ Լատվիային (3:1):
Ադրբեջանի թիմը հաղթել է Գվատեմալային (4:0), Դանիային (4:0), Շվեդիային (2,5:1,5), Անգլիային (2,5:1,5), Սերբիային (3:1), պարտվել Ղազախստանին (15:2,5):
Երկու թիմերն էլ ունեն 10 միավոր եւ բաժանում են 3-13-րդ տեղերը։ Առաջատարներն են 12-ական միավոր վաստակած Ղազախստանի ու Չինաստանի հավաքականները։
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։




























