Երկու կողմն էլ հետաքրքրություն են հայտնել էներգետիկ ոլորտին առնչվող հրադադարի հարցում։ Զելենսկին այդ մասին հայտարարել է հրապարակայնորեն, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ խոսելով Ռուսաստանի և Ուկրաինայի մասին` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։
Ռուբիոն հայտնել է, որ Միացյալ Նահանգները Պուտինին հրավիրել է դեկտեմբերին Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովին։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև նոր գագաթնաժողովի գաղափարը դեռևս չի քննարկվել, Պուտինի և Թրամփի միջև նման հանդիպում պետք է նախապատրաստվի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտնել էր, որ Ուկրաինան համաձայնել է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին։ Ռուսաստանը նույնպես համաձայնել է այդպես վարվել։























































































