Reuters-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները, հայտնում է, որ Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Դերա Իսմայիլ Խան քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 11, վիրավորվել՝ 30 մարդ։
«Շաբաթ օրը Պակիստանի հյուսիսարևմտյան մասում գտնվող Դերա Իսմայիլ Խան քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել 30 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվել։




























