Ուզբեկստանում ավարտին մոտեցող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում սեպտեմբերի 27-ին կայանում է վերջին՝ 11-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Խորվաթիայի ընտրանու հետ: Հայաստանի հավաքականը 10 տուրերում տարել է 6 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի, կրել 1 պարտություն և 15 թիմային միավորով բաժանում է 6-13-րդ տեղերը։
Կանանց հավաքականի վերջին մրցակիցն է Ուզբեկստանի թիմը: 10 տուրերում կանանց Հայաստանի հավաքականը տարել է 7 հաղթանակ, կրել 2 պարտություն, գրանցել 1 ոչ-ոքի և 15 միավորով բաժանում է 6-13-րդ տեղերը։




























