Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել Վրաստանին և Մոլդովային 30-ական միլիոն եվրո հատկացնելու մասին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հայտնել են եվրահանձնաժողովի մամլո ծառայությունից, այդ գումարը հատկացվում է Եվրամիության հետ ասոցիացման ապագա համաձայնագրերի իրականացմանը այդ երկրներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: