ԱՄՆ-ում ծննդկանները մահանում են գիրացումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ծննդաբերությունից կամ հղիության ժամանակ ծագած բարդություններից կանանց մահացությունը 1990-ից կրկնակի կրճատվել է:

Սակայն, ԱՀԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ նշված պատճառներից աշխարհում յուրաքանչյուր ժամ մահանում է մինչև 33 կին: Հիմնականում նրանց մոտ նկատվել են այնպիսի հիվանդությունների նշաններ, որոնք ենթակա են բուժման, օրինակ` շաքարախտ, ՁԻԱՀ, մալարիա և հղիության ընթացքում հնարավոր այլ բարդություններ:

Որոշ զարգացած երկրներում, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ում, կանանց մահացությունն աճում է գիրացման, ուշացած ծննդաբերության և արհեստական հղիացման մեթոդների կիրառման պատճառով. հայտնում է bbc-ին:




Լրահոս