ԽՈՍՏՈՒՄԸ ՉԵՆ ԿԱՏԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 20-ի վաղ առավոտյան Վանաձորում ցույցի են դուրս եկել քաղաքի նախկին «Քիմպրոմ», ներկայումս «Կոմպոզիտ Մետալ» ՓԲԸ-ի մի քանի տասնյակ աշխատակիցները` պահանջելով իրենց 8 ամսվա չվճարված աշխատավարձերը: Խնդիրն այն է, որ երբ այս տարվա ապրիլի 1-ից գործարար պատգամավոր Խաչիկ Մանուկյանը դարձել է «Կոմպոզիտ Մետալ»-ի համասեփականատեր, լուծարվել են նախկին «Քիմպրոմ»-ի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը` «Կոմպոզիտ Մետալ» ՓԲԸ-ում վերջիններիս գրանցելու խոստմամբ, ինչը մինչ օրս չի արվել: Աշխատակիցները մտավախություն ունեն, որ տնօրինությունը կհայտարարի, թե իրենք 8 ամիս չեն աշխատել, քանի որ չունեն աշխատանքային պայմանագրեր:




Լրահոս