Armenian text to speach

Ով է Բաղրամյան փողոցում սպանված 29-ամյա տղան․ Armlur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ 29-ամյա տղայի պարանոց էին կտրել և նրան ծայրահեղ վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։

Shamshyan.com-ը քիչ առաջ հայտնեց, որ Երևանում՝ Բաղրամյան պողոտայից՝ ժողովրդին հայտնի նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է։ Մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էրիկ Կ.-ն է։

Armlur.am-ին սպանված 29-ամյա տղայի մասին մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, նա նոր էր նշանվել։

Ներկայացված լուսանկարում սպանված 29-ամյա Էրիկն է։

Իրավապահներն առգրավել են տարածքի տեսախցիկները և ենթադրյալ սպանությունը կատարող անձի հետքի վրա են, իսկ թե ով է նա, այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում։




Մամուլի Տեսություն

Լրահոս