ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական միջոցառումներ իրականացնել Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ իրականացվող աշխատանքներն ուղղված են մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, մաքսային օրենսդրության պահանջների պահպանմանն ու երկրի տնտեսական անվտանգության պաշտպանությանը։
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր։
Իրանից Հայաստան ժամանած՝ շինարարական ապրանքներով բեռնված երկու բեռնատարների կցորդներում հայտնաբերվել է ընդհանուր 247 հազար 100 տուփ չհայտարարագրված ծխախոտ։
Նախնական հաշվարկներով՝ երկու դեպքով ապօրինի ներմուծման հետևանքով պետական բյուջե չի վճարվել շուրջ 96 մլն դրամ ակցիզային հարկ»,- նշված է հաղորդագրության մեջ:




























