Armenian text to speach

ԵԱՏՄ-ն և ՄԱԿ-ը խորացնում են համագործակցությունը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՏՄ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով կոլեգիայի անդամ Արզիբեկ Կոժոշևը ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԷՍԿԱՏՕ) գործադիր քարտուղար Արմիդա Ալիշահբանայի հետ աշխատանքային հանդիպում է ունեցել։

Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի ԷՍԿԱՏՕ-ի տրանսպորտի հարցերով նախարարների 5-րդ համաժողովի շրջանակում։

Կողմերը նախանշել են ԵԱՏՀ-ի և ՄԱԿ-ի ԷՍԿԱՏՕ-ի միջև փոխըմբռնման նոր հուշագրի շրջանակում համագործակցության ուղղությունները և պայմանավորվել ակտիվացնել տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտներում փորձի փոխանակումը, այդ թվում՝ համատեղ միջոցառումների միջոցով։

Քննարկվել են նաև ժամանակակից պայմաններում տրանսպորտի և էներգետիկայի ոլորտների զարգացման առանցքային հարցերը։

ԵԱՏՀ ներկայացուցիչն առանձնահատուկ ընդգծել է ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման կարևորությունը՝ միջազգային նորմերի և ստանդարտների, այդ թվում՝ միջազգային փոխադրումների դյուրացմանն ուղղված ՄԱԿ-ի համաձայնագրերի ու կոնվենցիաների հիման վրա։




Մամուլի Տեսություն

Լրահոս