Սահմանադրության նոր նախագծում Հայաստանում պետության և եկեղեցու հարաբերությունները «կարգավորվում են օրենքով»: Գործող Մայր օրենքի հետ տարբերությունն այն է, որ այնտեղ նշված է՝ հարաբերությունները «կարող են կարգավորվել օրենքով»
Պետության և եկեղեցու հարաբերությունների մասին կետը խմբագրվել է անցյալ տարվանից շարունակվող իշխանությունների և ՀԱԵ-ի միջև առճակատման ֆոնին։ Հեղինակները, ըստ ամենայնի, որոշել են իրավական «սողանցք» թողնել հետագա որոշումների համար։


























