Armenian text to speach

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան գլխիվայր հայտնվել է բենզալցակայանի տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ մաքսային կոմիտեի հարևանությամբ, բախվել են «Nissan Altima» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Nissan Altima»-ն այնուհետև բախվել է վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի գովազդային սյանը, ապա բազալտե եզրաքարին և  գլխիվայր հայտնվել բենզալցակայանի տարածքում։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները և Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։




Մամուլի Տեսություն

Լրահոս