Է. Վարդանյանը հանդիպել է Երեխաների պաշտպանության ցանցի ներկայացուցիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեց Երեխաների պաշտպանության ցանցի ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային հանդիպման ընթացքում հյուրերն անդրադարձան իրենց գործունեությանը, ներկայացրին կառույցի ռազմավարությունը եւ առաջնահերթությունները՝ նշելով, որ իրենց գլխավոր խնդիրը երեխաների պաշտպանության ոլորտում առկա բացթողումների կարգավորումն է:

Նրանք անդրադարձան մինչեւ երեք տարեկան երեխաների անհատական խնամքի ապահովման խնդիրներին, խնամակալության, խնամատարության եւ որդեգրության հանձնված երեխաներին, մանկատների շրջանավարտներին տրվող պետական աջակցությանը: Առաջարկվեց համայնքներում ստեղծել ընտանիքներին աջակցող եւ կանխարգելման գործառույթ իրականացնող ծառայություններ:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նշեց, որ վերոնշյալ խնդիրները մշտապես քննարկվում են հանձնաժողովում: Նա առաջարկեց կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ ոլորտի պատասխանատուների հետ խնդիրները եւ առաջարկները քննարկելու համար:  

Ազգային Ժողով 




Լրահոս