Ուկրաինայի Լուգանսկի մարզի անկախացմանն ուղղված հանրաքվեին մասնակցել է ընտրողների 75%-ը:
Լուգանսկում հաջողվել է բացել ընտրատեղամասերի 80%-ը:
Իրավիճակն ամենավատն է մարզի հյուսիսում՝ Սարատովի, Մելովսկի, Բելոուկրաինսկի և Տրոիցկի շրջաններում: Այնտեղ ազգային գվարդիան շրջափակել է քվեաթեթիկով ավտոմեքենաները: Աշխարհազորայինները միջոցներ են փնտրում քվեաթերթիկներն այդ շրջաններ հասցնելու համար. հայտնում է Интерфакс-ը` հղում անելով տարածքային ԿԸՀ ղեկավար Ալեքսանդր Մալիխինի հայտարարությանը:
Ընտրատեղամասերի մոտ շարունակվում են մարդկանց կուտակումները: Քվեարկության են գալիս անգամ սահմանափակ հնարավորություններով մարդիկ:
Ինչպես հայտարարել է պատգամավոր Օլեգ Ցարյովը, մարդիկ հանրաքվեն տոն են համարում: Նա ասել է. «Մարդիկ գալիս են լավ տրամադրությամբ, ժպիտը դեմքերին»: Քվեարկության են գալիս ընտանիքներով:
Ցարյովն ընդգծել է, որ առայժմ հաջողվել է խուսափել սադրանքներից: «Հարավ-արևելքը վախեցնելու փոխարեն` Կիևի իշխանություններն արթնացրել են այն», – ասել է պատգամավորը: