ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Ազգային ժողովում, խոսքն ուղղելով խորհրդարանի նախագահությանը, նկատեց, որ Կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը պետք է երկրորդ ընթերցմամբ դրվի քվեարկության քսանչորսժամյա ռեժիմում:
Նա հորդորեց քննարկումը կազմակերպել ընթացիկ հարցի քննարկումների ավարտից հետո: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղից արձագանքեց, որ պետք չէ միջամտել իրենց գործառույթներին, և իրենք կկատարեն իրենց աշխատանքը:
Մինասյանն էլ հակադարձեց, որ պարզապես հետաքրքրվում է, թե երբ է քննարկվելու այդ հարցը:
«Որևէ մեկի ֆունկցիան ստանձնելու ցանկություն չունեմ, տիկի՛ն Նաղդալյան»,- նշեց նա: