Air France ավիաընկերությունը գործարկում է իր ուղևորների ուղեբեռը RFID պիտակներով և GPS վերահսկիչներով օժտելու փորձնական ծրագիրը: Ինչպես հայտնել է BFMTV հեռուստաընկերությունը, դա կօգնի մինիմալի հասցնել ընկերության կողմից տեղափոխվող ճամպրումների կորուստի դեպքերը:
Պիլոտային ծրագիրը կսկսի գործել մինչև տարեվերջ: Սկզբում ռադիոհաղորդիչ սարքերը ծրագրվում է տեղադրել ավիաընկերության ծառայություններից մշտապես օգտվող ուղևորների ուղեբեռին, այնուհետև նորամուծությունը կտարածվի նաև Air France-ի հավատարմության ծրագրի նաև մյուս բոլոր մասնակիցների վրա: Նորամուծության շնորհիվ ավիաընկերությունը նախատեսում է միաժամանակ երկու խնդիր լուծել: Առաջինը` նվազեցնել ուղեբեռի կորուստները, և երկրորդը` ավելացնել ուղևորների հավատը ընկերության հանդեպ:
The Local պարբերականի տեղեկությունների համաձայն, ամեն հազարերորդ ուղևորի ճամպրուկը կորչում է: Չնայած այն բանի, որ այդ վիճակագրությունը աղետալի չէ, այն զգալի վնաս է հասցնում ավիաընկերությանը:
Փոխադրողները այս խնդրի հետ կապված տարեկան մոտ 5 միլիոն եվրո են կորցնում: Air France-ի մասնակցությամբ ամենահայտնի միջադեպը տեղի է ունեցել 2013թ.-ին: Այն ժամանակ Փարիզի Շարլ դը Գոլ օդանավակայանից չէր տեղափոխվել մոտ տաս հազար միավոր ուղեբեռ, տեղեկացնում է lenta.ru-ն: