Անցած երեկոյան Նյու Յորքում կայացել է «Սովորական սիրտ» սերիալի պրեմիերան, որին մասնակցում էին Ջուլիա Ռոբերտսը, Ջիմ Փարսոնսը և Մետտ Բոմերը: Միջոցառմանը ներկա էր նաև հոլիվուդյան ամենասիրելի զույգերից մեկը` Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, տեղեկացնում է lifenews.ru-ն:
Սիրահարված զույգի հայտնվելուն սպասում էին, սակայն երբ սև Cadillac-ից կարմիր գորգուղու վրա ոտք դրեց ամենասեքսուալ շրթունքներն ունեցող 38-ամյա դերասանուհին, պապարացիներն ու երկրպագուները շոկի մեջ էին:
Նուրբ դիմագծերով նրա դեմքին ամենուրեք հսկա սպիտակ բծեր կային, որի պատճառը լուսարձակող դիմափոշին էր: