«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունն այսօր լուծարելու է «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն, որը Տիգրան Սարգսյանի գլխավոր ծրագրերից մեկն է եղել՝ վարչապետ նշանակվելու առաջին օրվանից: Բացի այդ, կառավարության նախաձեռնությամբ ընթացող ԱԺ արտահերթ նիստում ընդգրկված է նաեւ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որը ենթադրում է պարտադիր աուդիտի համակարգի վերացումը: Սա, ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանի հեղինակային օրինագծերից էր, որով վերջինս հսկում էր բանկային, ֆինանսավարկային եւ աուդիտորական կազմակերպություններին: Սակայն սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մտադրություն ունի այս ծրագրերը «ոչնչացնելուց» հետո քայլեր սկսել «Որոտան հէկ»-ի «վերադարձման» ուղղությամբ: ՀՀ նորանշանակ վարչապետն իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի կարողանա «Որոտան հէկ»-ի վաճառքի գործարքը չեղյալ համարվի: Հիշեցնենք, որ այդ փաստաթղթերը եւս Տիգրան Սարգսյանի «քավորությամբ» կնքվեցին: Այսպիսով, Հովիկ Աբրահամյանն իր երազանքների պաշտոնին հայտնվելուց հետո զբաղված է իրեն 6 տարի «երազախաբ արած» նախորդի հետքերը վերացնելով»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: