Գագիկ Խաչատրյանն ուսումնասիրում է Դավիթ Սարգսյանի մսխած գումարների չափը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանն այս օրերին տարերքի մեջ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա հատուկ մասնագիտական խումբ է բերել ՊԵԿ-ից, որոնք ֆինանսական մասով ուսումնասիրություններ են կատարում նախարարությունում, որպեսզի ցույց տան, թե Դավիթ Սարգսյանը նախարար լինելու շրջանում որքան գումար է մսխել: Հիշեցենք, որ ԱԱԾ-ն նախկին նախարարի գործը վերսկսել է քննել եւ բավականին լուրջ չարաշահումներ է հայտնաբերել. պարզվել է, որ նախարար դառնալուց հետո Սարգսյանի կարողությունը շեշտակի ավելացել է, ընդ որում` մի քանի ամսում, ինչն էլ, ըստ շրջանառվող լուրերի՝ դրամաշնորհային ծրագրերի ատկատների արդյունքն է: Բացի այդ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Խաչատրյանը պատրաստվում է բացահայտումների մի ամբողջ փաթեթ ներկայացնել Սերժ Սարգսյանին եւ Հովիկ Աբրահամյանին: Ի դեպ, գաղտնիք չէ, որ Գագիկ Խաչատրյանը լարված հարաբերությունների մեջ էր Տիգրան Սարգսյանի հետ, եւ հիմա եկել է քավոր-սանիկ զույգին «մեռոնահան» անելու ամենահարմար պահը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:     




Լրահոս