«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայրը՝ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը, ըստ «ՀԺ»-ի հավաստի տեղեկությունների, առաջիկայում նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ:
ՍԴ անդամ դառնալու համար պայքարում է նաեւ արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախագահի խորհրդական Գեւորգ Դանիելյանը, ով նաեւ Սերժ Սարգսյանին կից սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ է: ՍԴ-ում, ինչպես ժամանակին տեղեկացրել էինք, դատավորի 2 թափուր տեղ է առաջանում, քանի որ թոշակի են գնում ՍԴ անդամների Վալերի Պողոսյանը եւ Մանուկ Թոփուզյանը։ Այդ տեղերից մեկին հավակնում է նաեւ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում