Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Այն ընդունվեց 67 կողմ, 18 դեմ, 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
ՕԵԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները քվեարկել են դեմ` բացառությամբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի: Նա քվեարկեց ձեռնպահ: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ևս քվեարկեցին ձեռնպահ: Կողմ քվեարկեց միայն ՀՀԿ խմբակցությունը:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մինչ քվեարկությունը հայտարարեց, որ իրենց առաջարկը կառավարությունը մերժել է, և այդ պատճառով ՕԵԿ-ը դեմ է քվեարկում: