Ռուսաստանի քաղաքացին սեռական բնույթի հայհոյանքներ է հասցրել «Արմենիա Մարիոթի» այցելուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում խուլիգանություն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում են ականատեսները, Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացի խախտել են հասարակական կարգը, ներկաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել և նույնիսկ սեռական բնույթի հայհոյանքներ տվել սրճարանի այցելուներին:

Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից Armlur.am-ին հաստատեցին տեղեկությունը և հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Տաթև Հարությունյան




Լրահոս