Շվեդիայի բնակիչը բանտից ազատ է արձակվել առանց տաբատի եւ կոշիկի,- հայտնում է The Local-ը: Տղամարդը, հեռացել է կիսամերկ, քանի որ բանտի ղեկավարությունը հրաժարվել էր նրան տալ նոր հագուստ եւ կոշիկ:Տղամարդը, որի անունը Փերսի է, բանտից դուրս է եկել վերնաշապիկով, գուլպաներով եւ վարտիքով: Չնայած բանտում կար հագուստի խանութ, նա որոշել է իր մոտ եղած ոչ մեծ գումարը չծախսել, քանի որ տաբատ եւ կոշիկ գնելու դեպքում նա գումար չէր ունենա սնունդ ձեռք բերելու համար: Տուն վերադառնալու ճանապարհին շվեդն, այնուամենայնիվ, ձեռք է բերել անհրաժեշտ իրերը: Բանտում նշել են, որ իրենց հաստատությունում նախկինում նմանատիպ դեպքեր չեն գրանցվել:
Բանտից հեռացել է առանց տաբատի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ