![](https://armlur.am/wp-content/uploads/2014/05/RTR1BR9K-pic4_zoom-1000x1000-73723.jpg)
Մարդատար լաստանավը, որի վրա առնվազն 150 ուղևոր կար, վթարի է ենթարկվել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայից ոչ հեռու հոսող գետերից մեկում:
Առայժմ ջրից դուրս է բերվել միայն 8 զոհվածի դի, բայց սպասվում է, որ աղետի զոհերի թիվը կավելանա:
Ինչպես հաղորդում է «Ռոյթերսը», փրկարարները դեռ նոր են ուղևորվել դեպքի վայր: