ՀԺԿ այսօրվա համագումարում, չնայած միայն կուսակցականներն են ներկայանալու, բայց ինչպես քիչ առաջ կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հայտնեց Armlur.am-ին, ակնկալում է շուրջ 150 պատվիրակի ներկայություն:
«Չի կարելի ասել, թե փակ համագումար է, պարզապես աշխատանքային քննարկում է լինելու»,- հատարարեց Ս. Դեմիրճյանը:
Հարցին, թե քանի անդամ ունի այս պահին Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Ս. Դեմիրճյանը հայտնեց, որ կուսակցության անդամների թիվը մոտ 16 հազար է և, ներողություն խնդրելով, անջատեց հեռախոսը` ասելով, որ շատ զբաղված է: