Ասեիր՝ քոնը չի, ես ավելի խիստ կասեի. Գ. Ջհանգիրյանը` Էդ. Մարուքյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր վարձակալության պայմանագրերի հստակեցման հարցը: Գործող օրենքով նախատեսվում է, որ եթե մարդը երկու անգամից ավելի չի կարողացել վճարել վարձավճարը, սեփականատերն իրավունք ունի դատական ատյաններին դիմել:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկեց հստակեցում մտցնել`   «անընդմեջ երկու անգամից ավելի»:  Իսկ կառավարությունն առաջարկել է «պարբերաբար չվճարելու դեպքում» եզրույթը: 

Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանն  էլ օրինակ բերեց. «Ասենք 4 ամսվա պայմանագիր է կնքված, մեկ ամիսը վճարվում է, մյուսը`ոչ, երրորդը վճարում է, չորրորդը`ոչ. սա պարբերաբար է, թե`ոչ»: Ու առաջարկեց նման հստակեցում մտցնել`«մեկ տարվա ընթացքում կամ 6 ամսվա ընթացքում երկու անգամից ավել»:

«Իմ նախագծերը չեն, նոր եմ միացել»,- ասաց Էդմոն Մարուքյանը` առաջարկելով հարցն ընդգրկել մեծ օրակարգ և անել հետագա հստակեցումները: 

«Արա՛, ասեիր՝ քոնը չի, ես ավելի խիստ կասեի»,-ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: «Ես նոր եմ միացել»,- պատասխանեց Մարուքյանը: «Խստացնում եք էլի: Անտունները քիչ են, մարդկանց հանում գցում եք փողոց: Կարգավորե՛ք, բայց մի՛ խստացրեք»,-  վրդովվեց Գագիկ Ջհանգիրյանը:

Ի վերջո, որոշվեց հարցը մտցնել մեծ օրակարգ և կազմապերպել հետագա քննարկումները:




Լրահոս