Այսօր հայազգի օվկիանոսագետ Անիտա Կոնտի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մայիսի 17-ին` ազգությամբ հայ Անիտա Կոնտի (Կարագոշյան) ծննդյան օրն է: Նա ապրել  է Ֆրանսիայում, եղել է բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետն ու լուսանկարիչն է: Ծնվել է հայկական հարուստ ընտանիքում: Լավ կրթություն է ստացել տանը: Անիտայի ընտանիքը շատ է շրջագայել: Մանկուց նա սկսել է հետաքրքրվել  գրքերով և ծովով:

Փարիզ տեղափոխվելուց հետո  Անիտա  Կոնտին սկսում է բանաստեղծություններ գրել արվեստի ու գրքերի կազմարարության մասին: Նրա գործերն  ուշադրության արժանացան հայտնի  անհատների կողմից, և նա Նյու Յորքում, Բրյուսելում, Լոնդոնում և Փարիզում աշխատելու տարիներին:

1917-ին Անիտան իր առաջին լուսանկարներն է արել Ատլանտյան օվկիանոսին ֆրանսիական ափին: 1927-ին  նա ամուսնացավ դիվանագետ Մարսել Կոնտի հետ և սկսեց ճանապարհորդել ամբողջ աշխարհում` ուսումնասիրելով այն խնդիրները, որոնց առջև կանգնում են ձկնորսները:

Անիտա Կոնտին հեղինակ է մի շարք աշխատությունների ու գրքերի: Նա  իր ողջ կյանքի պատմության ընթացքում պայքարել է ծովային աշխարհի պահպանման համար ու Ֆրանսիայի պատմության մեջ  համարվում է առաջին կին օվկիանոսագետը: Մահացել է 1997 թ-ին:




Լրահոս