Խոյ. Պետք է խստապահանջ լինեք շփումներում և զգույշ` խոսակցություններում: Մի շտապեք արտահայտել ձեր տեսակետը, անգամ եթե լիովին համոզված եք դրա ճշմարտացիության մեջ: Ունայնությունն ու շտապողականությունը խանգարում են ձեզ` ավարտին հասցնել սկսած գործերը, ինչպես նաև ֆինանսական դժվարությունների պատճառ դառնում:
Ցուլ. Դուք չեք դրսևորում ձեր սովորական համառությունը, այդ իսկ պատճառով էլ կոնֆլիկտները չեն բորբորքվում, այլ` մարում են: Օրվա երկրորդ կեսը չափազանց բարենպաստ է ցանկացած համատեղ գործունեության համար:
Երկվորյակներ.Մյուս կողմից էլ` չափից ավելի շատ եք ստիպված լինելու ժամանակ վատնել վիճաբանողներին հաշտեցնելու, ինչպես նաև այնպիսի հարցեր լուծելու վրա, որոնք ձեզ համար ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում: Չի բացառված, որ ստիպված լինեք շփվել ձեզ համար միանգամայն տհաճ անձանց հետ:
Խեցգետին.Դուք կարողանում եք հարթել անգամ այնպիսի խնդիրներ, որոնք ձեզ անլուծելի էին թվում: Բարենպաստ օր է մանկավարժական և մարզչական գործունեություն ծավալելու համար: Օրվա ֆինանսական պատկերը չի կարող չուրախացնել` ձեր գործերի վիճակը կայուն է, դուք կարող եք ձեզ թույլ տալ ինչ-որ չպլանավորած գնումներ, հաճելի ծախսեր:
Առյուծ. Ձեզ կհաջողվի գտնել դաշնակիցների և օգնականների, հասնել պրոֆեսիոնալ հաջողությունների` շնորհիվ ազդեցիկ անձի հովանավորության: Օրը չափազանց հարմար է նախաձեռնողականություն հանդես բերելու համար: Լավ օր է ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության, ցանկացած տեսակի ոչ պաշտոնական շփումների համար:
Կույս. Միայն չափավորությունն ու զսպվածությունը կարող են նպաստել հաջողության հասնելուն: Դուք նաև պետք է զգույշ լինեք պրոֆեսիոնալ և ֆինանսական հարցերում, որպեսզի չդառնաք մեքենայությունների և խարդախության զոհը: Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր ինչ-որ անսովոր բաներ կանեն, կդիմեն գործողությունների, որոնք կփոխեն կյանքի ընթացքը:
Կշեռք. Որքան էլ որ զամանալի է, որքան ավելի տարաբնույթ են ձեր գործերը, այնքան ավելի լուրջ արդյունքների եք հասնում: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, չի բացառվում ռոմանտիկ հրապույր: Օրը նաև կապված կլինի մի շարք կարևոր, և երբեմն ոչ այնքան հաճելի հարցերին պատասխաններ ստանալու հետ:
Կարիճ. Հրաժարվեք չպլանավորած գնումներից, նվազագույնի հասցրեք զվարճությունների հետ կապված ծախսերը, մի վստահեք սակավածանոթ մարդկանց` որքան էլ որ ձեզ համար հաճելի լինի նրանց ասածները լսելը:
Աղեղնավոր. Դուք կարող եք բավական լուրջ հաջողության հասնել, սակայն կարծես միտումնավոր դա չեք անում: Չցանկանալով լսել շրջապատի կարծիքը, դուք ձեր գիծն եք առաջ տանում, և միայն ձեր տեսակետի ոչ ճիշտ լինելու ակնհայտ ապացույցը ձեզ կստիպի փոխել ձեր վարքագիծը: Ցավոք, այդ պահին շատ բան կորցրած կլինեք:
Այծեղջյուր. Դուք պատրաստ եք հավատալ ինչին ասես, և դա կարող է ոչ ճիշտ որոշումների, ֆինանսական կորուստների, անձնական խնդիրների պատճառ դառնալ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհիասթափվեն այն գործից, որին պատրաստ էին նվիրվել ամբողջությամբ:
Ջրհոս. Պրոֆեսիոնալ խնդիրներն այնքան դժվար չեն, որքան ժամանակին ձեզ թվում էին, բազմաթիվ բարդ հարցերի ճիշտ պատասխանները ընկած են արտաքին մակերևույթին: Հնարավոր է դառնում լեզու գտնել ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ, ձեր գաղափարներն ու ձեռնարկումները աջակցություն են ստանում: Ընտանեկան բազմաթիվ խնդիրներ ստիպված եք լինում լուծել ինքնուրույն, քանի որ մտերիմները չեն կիսում ձեր հայացքները:
Ձկներ.Ընթացիկ գործերի մասին կարելի է և չանհանգստանալ, քանի որ դրանք համեմատաբար բարվոք վիճակում են: Իսկ ահա ապագային միտված պլանները արժանի են մանրակրկիտ ուսումնասիրման և այժմ կարելի է դրանք վերլուծել ու ճիշտ գնահատել; Դուք դժվարությամբ եք դիմակայում սեփական ցանկություններին, ինչը ձեզ երբեմն մղում է չմտածված քայլերի: