«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Թեման քննարկում են ԱԺ պարգամավորներ Հակոբ Հակոբանը (ՀՀԿ) եւ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ)։
Արամ Աբրահամյան. Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ այս փուլում խնդիրը հնարավորության ճափով հանգուցալուծվել է, իսկ մնացածը` դժգոհություններ ունեն: Ինչն է հանգուցալուծվել, եւ ինչից են մնացած խմբակցությունները դժգոհ:
Հակոբ Հակոբյան. Հանգուցալուծումը մենք տեսնում ենք նրանում, որ այսօրվա Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից հետո մենք օրենքի ուժով կարողացել ենք կարգավորել հարաբերությունները, որպեսզի հանրության մեջ գոնե առայժմ գործողության առումով հարցական չմնա: Սա ընդամենը ժամանակ է շահելու մինչեւ օրենքի հիմնական դրույթները Սահմանադրական դատարանի որոշմանը համապատասխան փոխվելու են եւ բերվելու են ԱԺ:
Արծվիկ Մինասյան. Նախ ասեմ որ խնդիրը ոչ թե ժամանակ շահելն է: Սա այլ պայմաններում ստեղծված լարվածությունը մեղմացնելուն ուղղված նախագիծ էր, որի վերաբերյալ 4 քաղաքական ուժեր ներկայացրել էին ավելի արմատական մոտեցում: Կառավարության մեծամասնության համար ավելի ընկլելելի կամ լուծելի էր 2 կարեւոր հարց; Առաջինը`քաղաքացու կամաարտահայտությունը հաշվի առնել այս բաղադրիչի գործադրման ժամանակ մինչեւ օրենսդրական ամբողջական լուծումներ տալ, երկրորդ` հունվարի 1-ից սկսած հարաբերությունների վրա օրենքի գործողությունը տարածվել այս տրամաբանությունը: Բնականաբար հանրության համար 2 կարեւոր հարց բաց է մնացել, առաջինը` ֆոնդերում եղած միջոցների ետ վերադարձի հարցն է, եւ երկրորդ`ապագային միտված, ապագայի նկատմամբ անորոշությունը:
Մանրամասնները թերթի այսօրվա համարում